Բաքվի երկերեսանիությունն անսահման է. Տիգրան Բալայան

Բաքվի երկերեսանիությունն անսահման է. Տիգրան Բալայան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Բաքվի կողմից երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու փաստը: Առաջադրվել է մի մարդ, ով կոչ է անում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բալայանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Բաքվի երկերեսանիությունն անսահման է. դեսպանը, ով կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում