Պուտինը Ելցինի այրուն պարգեւատրել է շքանշանով

Պուտինը Ելցինի այրուն պարգեւատրել է շքանշանով

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն` Նաինա Ելցինային պարգեւատրել է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով: Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ Ելցինան պարգեւատրվել է բարեգործությանն ակտիվ մասնակցության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահ Պուտինի հրամանագրում ասված է, որ Բորիս Ելցինի այրին մեծ ավանդ է ներդրել հանրային կարեւորություն ունեցող հումանիտար ծրագրերի իրականացման գործում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել բարեգործական գործունեությանը:

Դա առաջին շքանշանն է, որ ստացել է Նաինա Ելցինան: Մարտի 14-ին լրանում է նրա 85-ամյակը:

Սուրբ մեծ նահատակի Եկատերինայի շքանշանը Ռուսական կայսրությունում գոյություն է ունեցել 1714-ից մինչեւ 1917 թվականը: Ներկայիս տեսքով այն հիմնվել է 2012 թվականին Դմիտրի Մեդվեդեւի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում