Բելգիայում արգելվել են Թուրքիայի ազգայնական կուսակցության ելույթները

Բելգիայում արգելվել են Թուրքիայի ազգայնական կուսակցության ելույթները

Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անտվերպենում նախատեսված միջոցառումներին «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ալի Գյուլերը պետք է խոսեր Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից, սակայն սրահի տերը զանգահարել է կազմակերպիչներին և հայտնել, որ սրահը չի կարող տրամադրել:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների շրջանակում համագործակցում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ` քարոզարշավ իրականացնելով «այո»-ի օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում