Լավրովին չեն համոզել Աստանա ժամանելուց սիրիական զինված ընդդիմության հրաժարման պատճառները

Լավրովին չեն համոզել Աստանա ժամանելուց սիրիական զինված ընդդիմության հրաժարման պատճառները

Պատճառները, որոնցով սիրիական զինված ընդդիմությունը հրաժարվում է բանակցությունների ժամանել Աստանա, համոզիչ չեն, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

«Այժմ պաշտպանության նախարարության գործընկերների հետ համատեղ քննում ենք վերջին նորությունները: Պատճառները, որոնք հիշատակվել են, գոնե, զանգվածային լրատվամիջոցներում, որպես Աստանայի բանակցությունների հերթական փուլին զինված ընդդիմության մասնակցությանը խոչընդոտող հանգամանքներ, համոզիչ չեն»,– ասել է Լավովը Կոնգոյից իր պաշտոնակցի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Նրանք վկայակոչում են հրադադարի ռեժիմի խախտումը, այդ խախտումները երբեք իսպառ չեն վերացել, ինչպես եւ ցանկացած նման իրադրության մեջ, դա բացարձակ բնական գործընթաց է: Միշտ էլ ինչ-որ խախտումներ կլինեն: Գլխավորն այն է, որ այդ խախտումները բազմակի քիչ դառնան, քան մինչեւ դեկտեմբերի վերջին համապատասխան համաձայնագրերի ստորագրումը»,- հավելել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում