Հայաստանի եւ Ֆրանսիայի ցանկությունն է զարգացնել համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում. դեսպան

Հայաստանի եւ Ֆրանսիայի ցանկությունն է զարգացնել համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարծում է, որ Հայաստանը եւ Ֆրանսիան առեւտրատնտեսական համագործակցության զարգացման կարիք ունեն: Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցը լավ հիմք էր հանդիսանում դրա համար:

«Դա կարելի է որակել գերազանց, բարձրագույն մակարդակով անցկացված այց: Այն կարեւոր էր նաեւ, որովհետեւ այս տարի Հայաստանը եւ Ֆրանսիայի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ասեմ, որ այդ հարաբերությունների հաստատումից ի վեր գրանցվել է բավականին հագեցած, դինամիկ եւ առանց ընդհատումների համագործակցություն: Գիտենք, որ այս վերջին հանդիպման շրջանակում ստորագրվեց երեք փաստաթուղթ, որոնցից երկուսը նվիրված էին համալսարանական ոլորտի համագործակցությանը: Եվ չնայած նման մերձավորությանը, վստահությանը՝ դեռեւս կա մի ոլորտ, որում խնդիրները շատ են: Դա առետրատնտեսական ոլորտն է, եւ երկու կողմերի ցանկությունն է այդ ոլորտում համագործակցությունը հասցնել բարձր մակարդակի: Հավելեմ, որ տրամաբանական էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մասնակցությունը այդ այցին, ինչպես նաեւ Նախագահի հանդիպումը գործարար համայնքի կարկառուն ներկայացուցիչների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում