Ջրառատում հնչած կրակոցներից հետո հանկարծամահ է եղել Լևոն Երանոսյանի մորաքույրը

Ջրառատում հնչած կրակոցներից հետո հանկարծամահ է եղել Լևոն Երանոսյանի մորաքույրը

ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօրվա կրակոցների մասին տեղեկանալուց հետո ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը, ով մի քանի օր է, ինչ հյուր էր եկել Ջրառատ, հանկարծամահ է եղել: Մինչ շտապօգնության ժամանելը՝ նա սրտի կաթվածից մահացել է:

Ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են ինքնաձիգից` գյուղապետարանի մոտակայքում:

Հիշեցնենք, որ Ջրառատում օրեր առաջ ևս միջադեպ էր տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում