Վերամշակող ընկերությունները մարել են գնված գյուղատնտեսական հումքի դիմաց կուտակված 740.4 մլն դրամի պարտքը

Վերամշակող ընկերությունները մարել են գնված գյուղատնտեսական հումքի դիմաց կուտակված 740.4 մլն դրամի պարտքը

2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

2017 թվականի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել 22 վերամշակող ընկերություններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում