Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի՝ մարտի 15-ի կլիմայական տվյալների համաձայն 1979 թվականին օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է 17.60 C, 1985 թվականին օդի նվազագույն ջերմաստի ճանը՝ -12.10 C, օդի միջին օրական ջերմաստիճանը եղել է 4.90 C։

Հետևեք մեզ նաև Telegram-ում