AM | RU | EN
USD
EUR
RUB

Ջրառատում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել 35-ամյա քաղաքացի

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գրանցված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ Արագածոտնի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել մեկ քաղաքացի. «Ջրառատում կրակոց արձակելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1982 թվականին ծնված Տ.Սարգսյանը»:

Հիշեցնենք, որ այսօր Ջրառատ գյուղում միջադեպ էր գրանցվել: Ավելի վաղ Ոստիկանությունից Tert.am-ին հայտնել էին, որ վիճաբանությունը սկսվել է դպրոցում երեխաների միջև, ինչին միջամտել են մեծահասակները: Վեճի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ, իսկ մասնակիցները փորձել են ինքնաձիգը վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մի հոգի՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ հոգու մոտ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Քիչ առաջ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը գրառում էր կատարել, որ Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։

Tert.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն ասել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից տուժած երեք քաղաքացիների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս
Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած Մասուդը միայնակ է գործել Եղանակը 2-3 աստիճան տաքանալուց հետո նույնքան կցրտի «Առաջին հերթին պետք է փոփոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ միմյանց օգնելու և աջակցելու առումով». ասել է պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդն աջակցում է Արշակ Արշակյանին (տեսանյութ) «Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ) Էկոլոգիապես մաքուր միրգ-բանջարեղենը շուկայում ավելանում է` շնորհիվ հայկական նորամուծության Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել «Ռոսիա 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ներդրումային գրավչության, էկոտուրիզմի, կրթության ու ավանդույթների մասին Նոր ընտրական օրենսգրքով վերացվել են խախտումների հնարավորությունները Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. ՀՀ նախագահ Նախարարը դադարեցրել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. ՀՀ գլխավոր դատախազություն Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի «Ելք» դաշինքը տարածքային համաչափ զարգացման կողմնակից է Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ մեկտեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի համար սոցհարցումների արդյունքները բարելավելու հիմքեր է տեսնում Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան Առանց անվտանգություն չկա առաջընթաց. Էդուարդ Շարմազանով Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին կոչ է արել օգնել Ռուսաստանին` ԻՊ-ի դեմ պայքարում Դեսպան Մկրտչյան մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայի պաշտոնյաների հետ ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախի Հանրապետություն ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ Միակ համապետական ընտրություն լինելու հանգամանքը որոշակի սպասելիքներ է ձևավորում. Հերմինե Նաղդալյան Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի. Կարեն Կարապետյան «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Նախագահին Մերկելն ընդունել է Եվրամիության սխալներն ու կոչ արել կարգավորել դրանք Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի ԱԻ նախարարն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր. Մարզային ՀՓՋ-ները վերազինվում են ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի. Դավիթ Հարությունյանը տնօրենների ձայնագրությունների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan