Հայաստանում առողջապահության ոլորտի ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով

Հայաստանում առողջապահության ոլորտի ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով

Հայաստանում 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ առողջապահության ոլորտի ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դեղագործական ապրանքների գները նվազել են 1,5 տոկոսով:

Այդ թվում օպտիկական ակնոցների և կոնտակտային ոսպնյակների գները մնացել են անփոփոխ:

Միևնույն ժամանակ ամբուլատոր ծառայությունների գները թանկացել են 1,2 տոկոսով: Ստոմատոլոգիական ծառայությունների գներն ավելացել են 0,6 տոկոսով: Բժշկական հետազոտական լաբորատորիաների և ռենտգեն կաբինետների ծառայությունների գներն ավելացել են 1,4 տոկոսով, իսկ հիվանդանոցային ծառայությունների գները` 0,3 տոկոսով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում