«Հայկական ժամանակ». «Վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն». Սամվել Բաբայան

«Հայկական ժամանակ». «Վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն». Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:

«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,-ասել է Բաբայանը:

Նա նաև հայտարարել է, որ եթե այդպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն չէ: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո լոմախոտ չի»,-ասել է Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում