«Իրավունք». «Ուղղակի անթույլատրելի է». Գ. Մինասյանը՝ Ջրառատի միջադեպի մասին

«Իրավունք». «Ուղղակի անթույլատրելի է». Գ. Մինասյանը՝ Ջրառատի միջադեպի մասին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած հերթական բախմանը, ասել է.

«Արդեն 3-րդ օրն է մամուլով հետևում եմ այդ զարգացումներին, բայց քանի դեռ համապատասխան մարմինների կարծիքը չկա, կդժվարանամ որևէ տեսակետ հայտնել: Իրողությունը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ներկայացնում, ինչը բավականին հակասական է: Կարծում եմ միայն իրավապահ մարմինների պաշտոնական եզրակացությունից հետո հնարավոր կլինի վերջնական տեսակետ արտահայտել: Եվ եթե այդ ժամանակ այս կամ այն քաղաքական ուժը համաձայն չլինի պաշտոնական տեսակետին, ապա կարող է իրեն իրավունք վերապահել հակափաստարկներ բերելու, ինչը ևս պետք է ուսումնասիրել: Իսկ այն, որ իսկապես ցավալի է, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել, միանշանակ է: Ուղղակի անթույլատրելի է, որևէ բան չի կարելի համեմատել մարդու կյանքի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում