«Փաստ». «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատողներին ցուցակագրում են

«Փաստ». «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատողներին ցուցակագրում են

«Փաստ»-ի աղբյուրներով՝ ««Զվարթնոց» օդանավակայանում մարդկանց «թռցնում-իջեցնում են» ձեռքի հետ: Հիմա տեղի ղեկավարությունն ավելի կարևոր գործով է զբաղված: Բոլոր աշխատողներին ցուցակագրում են: Հավաքարարից սկսած, ավտոկայանատեղի աշխատողով վերջացրած բոլորից ցուցակներ են պահանջում, քույր, եղբայր, աներ, զոքանչ, փեսա:

Իշխող՝ «Հանրապետական» կուսակցությանը ձայն տալու համար բոլորին իրենց գերդաստաններով հավաքագրում են, ազգուտակով երաշխիքներ են պահանջում: Եթե չընտրեք ՀՀԿ-ին, և եթե չապացուցեք, որ ընտրել եք ՀՀԿ-ին, աշխատանքից կազատվեք: Դե, սա սովորական նախընտրական սպառնալիք է, որը կարող է սովորականի պես իրականություն դառնալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում