«Փաստ». Ծեծկռտուք Սևանում՝ ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև

«Փաստ». Ծեծկռտուք Սևանում՝ ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև

«Փաստ»-ի տեղեկություններով, երեկ մրցապայքարը թեժ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի և Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն: ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստ»-ին վստահեցրել է, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել:

«Նման բան չի եղել Սևանում: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ոնց կարող է նման բան լինի»,- հայտարարել է Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում