Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 համալիրների մատակարարման հարցը

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 համալիրների մատակարարման հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C-400 համալիրների մատակարարման հնարավորությունը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին հավաստել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Թուրքական կողմին հակաօդային պաշտպանության C-400 համալիրների վաճառքի հարցը «քննարկվել է» Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, թերթին հայտարարել է Շոյգուն:

Ինչպես հրատարակությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «կողմերը շահագրգռված են եւ կշարունակեն խոսակցությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում