Գերմանիայի ՆԳ նախարարն անհեթեթ է անվանել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի ՆԳ նախարարն անհեթեթ է անվանել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանացի նախարարի խոսքով`նման հարձակողական հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն`սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում: Միաժամանակ Մեզիերն ընդգծել է, որ պետք չէ ենթարկվել նմանօրինակ սադրանքներին:

Նա հերքել է Էրդողանի խոսքերն` ասելով, որ թուրքական կողմը 4 հազար 500 ահաբեկչի մասին թղթածրար չի տվել իրենց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում