Թուրքիայի ավելի քան հազար քաղաքացի այս տարի ապաստան են խնդրել Գերմանիայից

Թուրքիայի ավելի քան հազար քաղաքացի այս տարի ապաստան են խնդրել Գերմանիայից

Գերմանիայի Ներգաղթյալների և փախստականների հարցով դաշնային գրասենյակը 2017 թվականի հունվար և փետրվարի ամիսներին ապաստան տրամադրելու դիմում է ստացել Թուրքիայի 1 151 քաղաքացուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Թուրքիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմումները Գերմանիային մեծապես ավելացել են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նման դիմում են ներկայացրել Թուրքիայի 3 հազար 100 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում