Ադանայում 18 երեխա է ձերբակալվել

Ադանայում 18 երեխա է ձերբակալվել

Նովրուզի տոնակատարություններին ընդառաջ Թուրքիայի Ադանա քաղաքում անվտանգության խստացված միջոցներ ձեռնարկած ոստիկանությունը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել է 38 անձի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, ձերբակալվածներից 18-ը երեխաներ են:

500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում