AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն Իրանին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն

 
 
 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել մարտի 12-14-ը Թեհրանում: Խորհրդակցությանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ:

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ:
Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը: Իրանական կողմը ողջունելով ներկայացված գաղափարը՝ առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:

Լրահոս
Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan