Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել

Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել

Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսի խոսքով՝ կառավարությունը փորձում է թաքցնել իսկական աղետալի դրությունը, որում հայտնվել են վենեսուելացիները: «Տրամաբանական կլիներ, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեր հումանիտար ոլորտում, բայց նա փորձում Է թաքցնել ճշմարտությունը եւ քայքայել արտադրությունը»,- մեջբերում է Բորխեսի խոսքը Nacional պորտալը:

Ազգային ասամբլեայի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն իշխանություններից պահանջում է բացել հատուկ հումանիտար ուղի, որով երկիրը կարող է ստանալ արտասահմանյան օգնություն՝ Վենեսուելայում աղքատության, սովի եւ չքավորության հիմնախնդրի լուծման համար:

Վենեսուելայում մի շարք ապրանքների պակասություն է նկատվում սրընթաց գնաճի եւ պետության եկամուտների անկման պայմաններում, ինչը պայմանավորված Է նավթի գների իջեցմամբ, ինչպես նաեւ իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի միջեւ ինստիտուցիոնալ ճգնաժամով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում