Բարաք եւ Միշել Օբամաները մեկ ամիս կանցկացնեն Ֆրանսիական Պոլինեզիայում

Բարաք եւ Միշել Օբամաները մեկ ամիս կանցկացնեն Ֆրանսիական Պոլինեզիայում

Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-ին սպասում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին այս մասին հայտնել է Նորզելանդական ռադիոն՝ վկայակոչելով Ֆրանսիական Պոլինեզիայի նախագահի դիվանատունը, որի ներկայացուցիչը նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի առաջիկա ուղեւորության վերաբերյալ տեղեկատվությունն ստացված է, բայց նրա գտնվելու ծրագրի մանրամասներ առայժմ չկան: 

Առկա տեղեկատվության համաձայն՝ Բարաք եւ Միշել Օբամաները Ֆրանսիական Պոլինեզիայում կանցկացնեն շուրջ մեկ ամիս: Տեղական Tahiti Nui TV հեռուստաընկերության տվյալներով՝ ժամանումից անմիջապես հետո նրանք կմեկնեն Տետիարոա օղակղզի, որտեղ գտնվում է առողջարանային համալիր (նախկինում այդ օղակղզին պատկանում էր ամերիկացի դերասան Մառլոն Բրանդոյին), ինչից հետո կտեղափոխվեն Բորա Բորա կղզի, որը հռչակված է «լյուքս» դասի հյուրանոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում