ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Անհայտ զինվորի հուշարձանին
Նմանատիպ
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հնչեց ՀՀ պետական օրհներգը և անցավ պատվո պահակախումբը:
Կրեմլում նախատեսված է ՀՀ Նախագահի հանդիպումը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սարգսյանը և Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում