ՀՀ և ՌԴ հարաբերությունները դաշնակցային են բառի իսկական իմաստով. Պուտին

ՀՀ և ՌԴ հարաբերությունները դաշնակցային են բառի իսկական իմաստով. Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ շարունակվում է նաև զարգացման ներկա փուլում»,- նշեց ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշեց նաև, որ ապրիլի 3-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Գիտենք, որ մեր հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին: Հայաստանում ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ: Իհարկե, սահմանադրական փոփոխությունների գործընթացը պարզ գործընթաց չէ: Վստահ եմ, որ Հայաստանը Ձեր առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- նշեց Պուտինը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը և Ռուսաստանը համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով` միջազգային կազմակերպություններում, այդ թվում այն կազմակերպություններում, որոնք գործում են հետխորհրդային տարածքում, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում