Տուսկն ու Յունկերը դատապարտել են Թուրքիայի հայտարարությունները

Տուսկն ու Յունկերը դատապարտել են Թուրքիայի հայտարարությունները

Թուրքիայի կողմից Նիդերլանդներին ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը «բացարձակապես կտրված են իրականությունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ռոտերդամը` Էրազմի (Էրազմ Ռոտերդամցի՝ նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը-խմբ.) քաղաքը, որն ամբողջությամբ ոչնչացվել էր նացիստների կողմից, այժմ ունի մարոկկացի քաղաքապետ: Եթե որևէ մեկը Ռոտերդամում ֆաշիզմ է տեսնում, նրանք ամբողջությամբ կտրված են իրականությունից»,- ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի լիագումար նիստում:

Տուսկին իր աջակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ով նշել է, որ թուրքական կողմը նման հայտարարություններով հեռու է գնում Եվրամիությանն անդամակցությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում