2017-ին Ադրբեջանի հարկային եկամուտները նվազել են մոտ 15 տոկոսով

2017-ին Ադրբեջանի հարկային եկամուտները նվազել են մոտ 15 տոկոսով

2017-ի հունվար-փետրվարին Ադրբեջանի հարկային եկամուտները 14,74 տոկոսով նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2017-ի հունվար-փետրվարին հարկատուների կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարված վճարումները կազմել են 939 մլն 138 հազար 200 մանաթ:

2017-ի առաջին երկու ամիսներին գրանցված ցուցանիշը 2016-ի հունվար- փետրվարի համեմատ 162 մլն 359 հազար 400 մանաթով պակաս է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում