«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա». Ի՞նչ քայլեր են առաջարկում կուսակցությունները

«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա». Ի՞նչ քայլեր են առաջարկում կուսակցությունները

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ազատ դեմոկրատներ»-ի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ասում է,որ «Ազատ դեմոկրատների» ծրագրի առյուծի բաժինը հենց երկրի անվտանգության մասին է:

«Մենք տնտեսական խնդիրներից զատ դրել ենք անվտանգության խնդիր, որ եթե 800 մլն դոլարից մինչև 1 մլն դոլար ստվերից բերենք դաշտ, ապա կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերն` աշխատավարձի բարձրացումից մինչև զինտեխնիկա: Նախատեսվում է պաշտպանության քաղաքականության վերանայում, սպառազինությունների մրցավազքի խնդրի լուծում, մի բան, որը ՀՀ-ն չի արել, այլ մտել է Ադրբեջանի հետ մրցավազքի: Սահմանում ապրող մարդկանց լուրջ մասնակցություն բանակաշինության գործում, աստիճական անցում պրոֆեսիոնալ բանակի, բանակի չափանիշների համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին` խոսքը միայն ռազմական սպառնալիքների կառավարման մասին չէ»,- ասաց նա:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը էլ ասում ՝է որ «Հայաստանին և Ադրբեջանին երկար բանակցությունների արդյունքում առաջարկել են փաստաթուղթ` փոխզիջումային տարբերակ, որը տհաճ է շատերիս համար, բայց դա ռեալություն է, որին իր համաձայնությունը տվել է և′ Ադրբեջանի, և′ Հայաստանի իշխանությունը: Մենք պետք է պատասխանենք մեկ հարցի` մենք համաձա՞յն ենք առաջարկած ծրագրին: Բոլոր ուժերը պետք է հստակ ասեն` այն, ինչ դրված է բանակցային սեղանին, համաձա՞յն են առաջարկին, թե ոչ: Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին, որ ճիշտն այո պատասխանելն է», – հավելեց նա:

Իսկ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Եղիազարյանը նկատեց, որ Դաշնակցության ծրագրով չկա Արցախի խնդրին վերաբերող առանձին կետ, քանի որ դա Հայ դատի անբաժան մասն է: «Կոնկրետ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը տեղավորվում է պանթուրքիստապաշտության մեջ: Մեզ համար բանակի մարտունակությունն ու պատրաստվածությունը կարևոր է: Պետք է վերանայվի բանակի ռազմավարությունը, մոտեցումները, խաղաղություն կարող ենք պարտադրել լավ պատրաստված լինելով, իսկ մենք ձգտում ենք խաղաղության: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպիցայի շրջանակում:

«Ելք» դաշինքի անդամ Վիկտոր Ենգիբարյանն էլ շեշտեց, թե իրենց քաղաքական ուժը ՀՀ սահմանների անվտանգությունը դիտարկում է լայն կոնտեքստում, սակայն շեշտը դրված է արտաքին անվտանգության վրա:

«Կոռուպցիան ենք համարում ազգային անվտանգության սպառնալիք: Մենք ապրիլին համոզվեցինք, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ: Մենք համարում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու»,- հավելեց նա:
Ենգիբարյանը ասում է,որ այս մթնոլորտում մենք համարում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու, և պետք է հզորանանք երկրի ներսում»,- ընդգծեց Ենգիբարյանը:
«Ելք»-ի պատգամավորի թեկնածուն հավելեց, որ իրենք իշխանության գալու պարագայում պրոֆեսիոնալ բանակ են ստեղծելու, որի համար անհրաժեշտ կլինի 200 մլրդ դոլար, ինչպես նաև ՀԱՊԿ-ից բացի այլ անվտանգության ուղիներ են որոնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում