Իրանը պաշտոնապես դարձավ Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր

Իրանը պաշտոնապես դարձավ Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր

Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր: Այդ մասին մարտի 15-ին հայտնել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:

«Այսօրվա կոնսուլտացիաների շատ կարեւոր արդյունքը դարձավ երաշխավոր երկրի կարգավիճակով համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելու Իրանի պատվիրակության որոշումը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում