«Ելք»-ի ահազանգի հիման Նոր Նորքում մարզադպրոցի միջադեպի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

«Ելք»-ի ահազանգի հիման Նոր Նորքում մարզադպրոցի միջադեպի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

ՀՀ ազգայնի ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել սպորտդպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ իրենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էին իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ, եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այդտեղ քարոզչություն անել չի կարելի:

Պատգամավորը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:

«Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել»,- նշված է գրառման մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Ելք» դաշինքի անդամների կողմից կատարված ահազանգի հիման վրա դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում