ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է ԵԽ փորձագիտական խմբի հետ

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է ԵԽ փորձագիտական խմբի հետ

«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ: Խմբի անդամները հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության, ՊՆ ռազմական ոստիկանության, Հանրապետական զինկոմիսարիատի, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ: Փորձագիտական խմբի նպատակն է շահառուների հետ հանդիպումների միջոցով վեր հանել օրենսդրական, իրավակիրառական պրակտիկայի և ուսումնամեթոդական բնույթի խնդիրները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ զինված ուժերի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, առկա խնդիրները, նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ որոշակի օրենքներում և իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները: Քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի» և դրանում ներառված՝ զինված ուժերում մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2017-2021թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի» հետ կապված հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում