«Հրապարակ». ԱԺ հերթական նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով

«Հրապարակ». ԱԺ հերթական նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով

«Երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ հերթական նիստը, ըստ ամենայնի, չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով, ազգընտիրները նախընտրական քարոզարշավի են. «Բոլոր ընտրությունների ժամանակ է այդպես եղել»։ Օրակարգում չկան կարևոր նախագծեր։ «Ոչ, եթե հրատապ անհրաժեշտություն առաջանա որևէ օրինագծի հետ կապված, արագ կհավաքենք»,– ասաց ԱԺ մեր զրուցակիցը։ Փաստորեն, ԱԺ 4 նիստ քվորումի բացակայության պատճառով տեղի չի ունենա։ «Դա իր պատճառներն ունի, այս անգամ ընտրությունները շուտ են տեղի ունենում՝ նախորդը մայիսի 6-ին էր, պատճառը երկրորդ փուլի հնարավորությունն էր, պետք է տեղավորվել ժամկետների մեջ։ Մյուս պատճառն էլ այն է, որ հինգերորդ գումարման պառլամենտն առաջին նիստը հրավիրել է 2012-ի մայիսի 31-ին։ 5 տարին լրանում է այդ օրը, Նորը ևս այդ օրը պետք է հրավիրի իր անդրանիկ նիստը, այդ իսկ պատճառով չորս նիստ տեղի չի ունենա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում