«Հրապարակ». Բժշկական համալսարանի անվտանգության պետն ազատ է արձակվել

«Հրապարակ». Բժշկական համալսարանի անվտանգության պետն ազատ է արձակվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։

Բժշկականից թերթին տեղեկացրել են, որ փետրվարի 8-ին Գինոսյանն ազատվել է համալսարանի անվտանգության ծառայության պետի պաշտոնից և տեղափոխվել տնտեսական բաժին՝ սպասարկելով Կոմիտասի պողոտայում տեղակայված Բժշկական համալսարանի հանրակացարանը:

Թերթը փորձել է ԱԱԾ-ից պարզել, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Գինոսյանը, սակայն գրավոր հարցում են պահանջել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում