«Հայկական Ժամանակ». Հովիկ Աբրահամյանն անձամբ է ղեկավարում որդու շտաբը

«Հայկական Ժամանակ». Հովիկ Աբրահամյանն անձամբ է ղեկավարում որդու շտաբը

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբը անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:

«Ականատեսների վկայությամբ, Հովիկ Աբրահամյանն ամբողջ օրը Արտաշատում իր որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է նշանակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Գարսևան Վարդանյանը, բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն որդու նախընտրական գործունեությունը, այլև մարզում «Ծառուկյան» դաշինքի շտաբը:

Ինչպես հայտնի է, Արարատի մարզը ամենաթեժ ընտրատարածքներից է, և Աբրահամյանների գործոնն ավելի է թեժացնում իրավիճակը: Արտաշատցիների փոխանցմամբ՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերջերս նեղ շրջապատում հայտարարել է, որ կոտրելու է Աբրահամյանների դինաստիայի տիրապետությունը հենց այս ընտրություններից սկսած, որ Ծառուկյան-Աբրահամյան խնամիները պետք է պարտություն կրեն: Այդ խոսքը հասել է Հովիկ Աբրահամյանին և նա էլ ողջ ուժով ու հնարավորություններով լծվել է մարզպետին և նրա պատգամավոր եղբորը հակառակն ապացուցելու գործին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում