«Հրապարակ». ՀՀԿ-ականներն այնքան են թշնամացել, որ ասում են՝ եթե ինձ չեք ընտրելու, ապա ուրիշ կուսակցություն ընտրեք

«Հրապարակ». ՀՀԿ-ականներն այնքան են թշնամացել, որ ասում են՝ եթե ինձ չեք ընտրելու, ապա ուրիշ կուսակցություն ընտրեք

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում առանձնապես լարվել են Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն շրջաններն ընդգրկող թիվ 1 տարածքում առաջադրված թեկնածուների՝ Ռոբերտ Սարգսյանի, Ղուկաս Ուլիխանյանի հարաբերությունները: Իսկ մինչ այդ էլ մեծ թշնամանք կար Միհրան Պողոսյանի և Ռոբերտ Սարգսյանի միջև։ Չնայած այս երեք թեկնածուն էլ առաջադրվել են ՀՀԿ-ից և, ըստ Ընտրական օրենսգրքի տրամաբանության, պետք է թիմային աշխատանք տանեին, քանի որ այն ընտրատարածքները, որտեղ կուսակցությունը բարձր ձայներ կունենա, պատգամավոր դառնալու շանսեր ունեն 2, անգամ՝ 3 հոգի։

Թերթի աղբյուրը հայտնել է, որ լարվածությունն այն աստիճանի է հասել, ՀՀԿ-ական թեկնածուներն այնքան են թշնամացել, որ եթե որևէ մեկն ասում է՝ քեզ ձայն չեմ տալու, ՀՀԿ-ական թեկնածուն հորդորում է՝ այդ դեպքում ՀՀԿ-ին ձայն չտաս։ Ուժեղ պայքար կա իրար մեջ, ամեն մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենաուժեղն է, մյուս թեկնածուից ավելի ձայն կարող է բերել կուսակցությանը։ Թեև հայտնի է, որ, օրինակ, Միհրան Պողոսյանը պատգամավոր դառնալու ծրագրեր չունի՝ նա պայքարում է գործադիրում պաշտոն ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում