«Ժամանակ». Րաֆֆին գումարներ է տալիս «Ժառանգականների», որպեսզի Փոստանջյանին միացողներ չլինեն

«Ժամանակ». Րաֆֆին գումարներ է տալիս «Ժառանգականների», որպեսզի Փոստանջյանին միացողներ չլինեն

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դեռևս շաբաթներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը, այս կուսակցության տարածքային կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ իրենց զորակցություն են հայտնել Զարուհուն և պատրաստ են եղել նրա հետ շարունակել քաղաքական ճանապարհը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միանալու դիմաց ստացած կլոր գումարից հատկացումներ է արել մարզային մի քանի կառույցներին, որպեսզի որևէ դեպքում Զարուհի Փոստանջյանին միացողներ չլինեն և նորաստեղծ ուժը լայն ժողովրդականություն չստանա և «Ժառանգությունը» չկազմաքանդվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում