«Հայկական ժամանակ». Պետական համակարգում շարունակում են թանկ գնով ավիատոմսեր գնել

«Հայկական ժամանակ». Պետական համակարգում շարունակում են թանկ գնով ավիատոմսեր գնել

Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոսմերի գնումները: Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան-Վենետիկ-Երևան 1 տոմսի համար վճարել է 315.000 դրամ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով: Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել: Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությունը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով՝ 210-230 հազար դրամով:

Ընդ որում` պետական մեկ այլ գերատեսչություն՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ՝ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով: Սույն գերատեսչություններ այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «Էկենգ» ընկերության միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում