«Ժողովուրդ». «ՎՏԲ Հայաստան բանկը» հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում

«Ժողովուրդ». «ՎՏԲ Հայաստան բանկը» հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՎՏԲ Հայաստան բանկը» հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում:

«Այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հ. Ս.-ը դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել։ Նույն մասնաճյուղի աշխատակիցների Լևոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության։ Ս-ի և Մհերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Իսկի մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. Նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում