Սիսիանում, Քաջարանում, Գորիսում ձյուն է տեղում

Սիսիանում, Քաջարանում, Գորիսում ձյուն է տեղում

Հայաստանի տարածքում մարտի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում