Դե Միստուրան հորդորել է քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում ահաբեկչությունից հետո

Դե Միստուրան հորդորել է քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում ահաբեկչությունից հետո

ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Աստանայում կայացած վերջին հանդիպումից հետո եւ Ժնեւի բանակցություններից առաջ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական գործընթացի վիժեցման ուղղված գործողությունները հաջողության հասնեն»,– ընդգծվում է հայտարարության մեջ:

Մարտի 15-ին Դամասկոսում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները 35 մարդու կյանք են խլել, ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն Աստանայում կայացել է մարտի 14-15-ին: Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նշանակված է մարտի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում