Իսրայելի օդուժը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի օդուժը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

«Ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռային գրոհին Իսրայելի օդուժն այսօր ՀԱՄԱՍ-ի երկու դիրքերի հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում»,- նշել են զինվորականները:

Դրանից մի քանի ժամ առաջ պաղեստինյան ծովամերձ միջատարածքից արձակված հրթիռը «պայթել էր չբնակեցված տեղանքում՝ Բեեր Շեւա քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող Սդոթ-Նեգեւ տարածաշրջանային խորհրդի շրջանում», հայտնել են բանակային մամուլի ծառայությունում: Նրա տվյալներով՝ տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում