Կառավարությունը ձեռք է մեկնում վարկը պատշաճ մարող մասնավոր ընկերությանը

Կառավարությունը ձեռք է մեկնում վարկը պատշաճ մարող մասնավոր ընկերությանը

Հայաստանի կառավարությունը թույլատրեց «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հետաձգել վարկի մուծման ժամանակացույցը: «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ունեն ժամանակային դժվարություններ կանխիկ հոսքերի հետ կապված, բայց աշխատունակ են ու ապահովում են համապատասխ ան աշխատատեղեր, պետք է ձեռք մեկնենք, այս որոշումն այդ շարքից է», – ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ «Դարդան»-ը մշտապես վարկի մարումը կատարել է ժամանակին:

Արամյանի խոսքով, արտաքին գործոններով պայմանավորված՝ ընկերությունը դրա կեսը մարել է, բայց մի մասի մարման համար դժվարություններ է ունեցել: Նախարարը վստահեցրեց, որ ընկերությունը պատշաճ վարկատու է, շուրջ 500 աշխատատեղ է ապահովում: Կառավարության որոշմամբ ընկերությանը տրամադրվեց 5 տարի ժամանակ՝ վարկը մարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում