AM | RU
USD
EUR
RUB

Հայկական ապրանքանիշերի եվրոպական շեշտադրումը. «5 Concept». մաս 2

Վերնաշապիկը` «business woman»-ի բնորոշիչ

Կայացած ու ժամանակակից կինը, որպես կանոն, կրում է վերնաշապիկ: Սա «Զգեստ» հայկական ապրանքանիշի հիմնադիր Ալլա Պավլովայի կարգախոսն է, որն էլ դրվեց իր իսկ ստեղծած ապրանքանիշի հիմքում: «Յուրաքանչյուր հավաքածուի հիմքում վերնաշապիկն է, որովհետև կայացած կանայք, սովորաբար, հագնում են վերնաշապիկ: Բայց բոլորը, մի տեսակ, հոգնել են խիստ դասական ոճից: Դրա համար էլ մենք որոշեցինք հետաքրքիր տարրեր ավելացնել ամեն մի մոդելին,-ասում է Ալլան ու բացում փակագծերը: -Մենք ի սկզբանե նպատակ ունեինք ներկայանալ արտասահմանում, սակայն` պարտադիր հայկական անվանումով: Մտածեցինք` ինչ անուն կարելի է ընտրել և կանգ առանք «Զգեստ»-ի վրա, քանի որ այն արտասահմանցին և´ կհիշի, և´ հեշտությամբ կարտաբերի»:

Ամեն ինչ չափած-ձևած էր, անգամ դիտարկել էին «Զգեստ»-ի անգլերեն տարբերակը` որպես հապավում(ZGEST), որը բացելու դեպքում արտահայտում էր այդ ապրանքանիշի էությունը`զրոյական գրավիտացիայի ձգման ուժ: «Այսինքն` այնքան հարմար ու թեթև, որ մարդ չի զգում, թե հագին շոր կա»,-ապրանքանիշի արդարացված անվանումը մեկնաբանում է հիմնադիրը:

Ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեցող «Զգեստն» արդեն ճանաչելի է `դեռևս միայն հագուստի ձևով, բայց Ալլան լիահույս է` շուտով կլինեն նաև աքսեսուարներ: Երիտասարդ ձեռներեց կինը հաջողության հասնելու իր բանաձևն ունի. «Մարդ բիզնեսում կարող է հաջողել, եթե նախ` հաճույք է ստանում իր գործից, և երկրորդ` տեսնում է, որ այն ապագա ունի»:

Մասնագիտությամբ տնտեսագետ ու բիզնեսում արդեն փորձ ունեցող Ալլան չի կասկածում, որ թե´ ինքը, թե´ իր գործընկերները շոշափելի հաջողությունների կհասնեն ոչ հեռու ապագայում:

Ներդնելով եվրոպական մտածողությունը

Լավատեսությունը բնորոշ է «5 concept»-ի բոլոր հիմնադիրներին, այդ թվում և` Անի Մկրտչյանին: Այդ ուղղությամբ գործնական քայլեր արդեն արվել են: Ծնվելով ընդամենը վեց ամիս առաջ` «Փետուրը» հասցրել է դուրս գալ Հայաստանի սահմաններից` ներկայանալով նաև ռուս ու եվրոպացի սպառողներին: Եվրոպական շուկան այս ապրանքանիշի համար, թերևս, ամենահարմարն է: «Փետուր»-ի նախընտրած ոճը մեծ պահանջարկ ունի հատկապես դրսում: «Մեր հագուստի մեծ մասը գիշերանոցային ոճի է: Այսինքն`մենք առաջարկում ենք հագուստ, որով կարելի կլինի և´ քնել, և´ գնալ խանութ, և´ ճանապարհորդել, և´ ինչու չէ` գնալ երեկույթի»,-ասում է ապրանքանիշի հիմնադիրը:
Նախքան բիզնեսը սկսելը, Անին ուզում էր զբաղվել գիշերանոցների արտադրությամբ, բայց հասկացավ, որ դա թանկ հաճույք է: Առայժմ բավարարվում են այդ ոճի մեջ տեղավորվող հագուստի արտադրությամբ, բայց հրաժարվել նպատակից` երիտասարդ ձեռներեցը չի պատրաստվում. «Ապագայում նաև գիշերանոցներ կարտադրենք»:

Նպատակը` նպատակ, իսկ սկզբունք է մնում Անիի մոտ. աշխատել չօգտագործել թուրքական հումք: Նա չի թաքցնում` բիզնեսով զբաղվել Հայաստանում ու բացարձակապես հրաժարվել թուրքական հումքից, դժվար է, բայց փորձում է այն օգտագործել ծայրահեղ դեպքում: Սեփական արտադրամասն ունեցող երիտասարդ ձեռներեցը կտորը հիմնականում ներկրում է Դուբայից, Եգիպտոսից կամ Մալազիայից:

Մինիմալիզմի սիրահարը

«5 concept»-ի հիմնադիր անդամներից վերջինը Նելլի Սերոբյանն է: Դեռևս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում սովորելու տարիներին աղջկան սպասվող խոստումնալից ապագան ուրվագծվում էր. ցուցադրություններ Ռուսաստանում, մրցանակյին տեղեր նորաձևության մրցույթներում և այլն: Քանի որ համանուն`«Նելլի Սերոբյան» ապրանքանիշի ոճը համահավասար քայլում է հիմնադրի տրամադրության հետ, ուստի չունի կայուն, խիստ արտահայտված գիծ: «Պարբերաբար փոխվում է ոճը` կախված, թե ինչից եմ ոգեշնչվում: Հիմա ավելի շատ մինիմալիստական է, այսինքն` ներկայացնում են պարզ ու հստակ ոճ, որն իր ձևաչափով հարում է մինիմալիզմին»,-բացատրում է համանուն ապրանքանիշի հեղինակը:

Տակավին երիտասարդ, բայց արդեն զգալի ճանապարհ անցած Նելլին ստեղծագործական ամեն ինչ միայնակ է անում. ինքը մտածում է ոճը, ինքը մոդելավորում, միայն կարելը հանձնարարում է անհատների` սեփական արտադրամասը չունենալու պատճառով: Բայց դա էլ չի խանգարել Նելլին առաջ գնալ. «Սկզբում ինտերնետով էի վաճառում, հետո` 2016թ-ին, հրավեր ստացա ներկայանալու «Տաշիր»-ում` «Armenian brends» տաղավարում, այնտեղից էլ եկա այստեղ` «5 concept»»,-պատմում է երիտասարդ ձեռներեցը:

Թե ինչպես են մեկ հարթակում` «5 concept»-ում, հանդես գալիս տարբեր ոճեր ունեցող ապրանքանիշերը և թե ինչ սկզբունքով են ավելանում նորերը, քաջատեղյակ է խանութի գեղարվեստական տնօրենը: «Բոլորը հասկանում են, որ պետք է առաջ մղել ու զարգացնել հայկականը: Հասկանում են, որ պետք է ստեղծել ինչ-որ նոր բան, որը կտարբերվի մյուսներից, որը կհետաքրքրի գնորդին: Դա շատ դժվար է հատկապես հայ սպառողի դեպքում, որովհետև նա շատ խստապահանջ է: Այդ պահանջկոտությունն ավելի է մեծանում հայկական արտադրանքի դեպքում»,-ասում է Իրինան:

Սակայն, որ տեղական ապրանքանիշերի հանդեպ հայ սպառողի թերահավատությունը արդարացված չէ, խոսում են թե´ արտասահմանում հայկական ապրանքանիշերի պահանջարկը, թե´ դեռևս անհայտ, բայց իրականում տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ, որոնց հետ, Իրինայի խոսքով, հաճույքով համագործակցում են:

«5 concept»-ում այժմ ներկայացված է հայկական մոտ 25 ապրանքանիշ` յուրաքանչյուրը համատարիմ իր ոճին: Թե երբ և ինչ ապրանքանիշեր կմիանան նրանց, ըստ Իրինայի, առաջին հերթին կախված է հնարավորություններից, քանի որ տարածքը փոքր է և ավելին ներկայացնելու խնդիր կա:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Լրահոս
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ «Առավոտ». Գյումրեցի 35-ամյա կինը ծնել է 11-րդ զավակին «Հրապարակ». ՀՀԿ-ում կարծում են, որ «Ծառուկյան դաշինքը» տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում «Փաստ». Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են «Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը «Հայկական ժամանակ». Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից «Առավոտ». Շիրակի մարզպետ. Ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի «Տրիկոտաժի ֆաբրիկան» ու «Մեխզավոդը» «Հրապարակ». Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 22 Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել Սփյուռքի նախարարը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի և ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում Արտակ Զաքարյանն ընունել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին ԱԺ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում է կատարել. հարուցվել է քրգործ Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուին խոստացավ Արցախում նոր գաղափարներ զարգացնելու համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել Նախագահը ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է. Արմեն Աշոտյան ՀՀ Նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը Նախագահ Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով Բացահայտելով այն, ինչը վնասակար է առողջությանը. կասկածելի սննդամթերքի հետքերով գնացողները Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին Եվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ Սեուլը հայտարարել է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակական է լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan