Նիդերլանդներն ստիպված էր Թուրքիային ցույց տալ կարմիր գիծը

Նիդերլանդներն ստիպված էր Թուրքիային ցույց տալ կարմիր գիծը

Նիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հենիս-Պլասհարթը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ցանկության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Մենք ստիպված էինք Թուրքիային ցույց տալ կարմիր գիծը»,– հայտարարել է նախարարը` ասելով, որ տեղի ունեցածը որևէ կերպ կապված չի եղել Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում վարկանիշ հավաքելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում