Չավուշօղլուն մեկնաբանել է Հոլանդիայում տեղի ունեցած ընտրությունները

Չավուշօղլուն մեկնաբանել է Հոլանդիայում տեղի ունեցած ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Ուր եք հասնելու, ոչ մի տարբերություն չկա սոցիալ-դեմոկրատների և ֆաշիստ Վիլդերսի միջև, նրանք բոլորն էլ նույնն են»,- ասել է Չավուշօղլուն:

«Եվրոպան ո՞ւր եք տանում, սկսել եք կործանել Եվրոպան»,- հավելել է նա:

Չավուշօղլուն նշել է, որ մոտ ժամանակներս Եվրոպայում կրոնական պատերազմ է սկսվելու:

«Սրանից 100 տարի առաջ էլ են պատերազմել: Եվրոպայի պատմությունը բացիր և դիր երկու կողմերի առաջ, եթե մի գրամ ամոթ ունենան եվրոպացիները, մեկը մյուսի երեսին չեն նայի»,- խոսքը եզրափակել է Չավուշօղլուն:

Հոլանդիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:

Ընտրությունների արդյունքում Հոլանդիայի ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտտեի գլխավորած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը հաղթել է Հերթ Վիլդերսի գլխավորած «Ազատություն» կուսակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում