Կտրուկ կտրելու ենք. Վարչապետը կրկին անդրադարձավ անարդյունավետ աշխատող պետական ընկերություններին

Կտրուկ կտրելու ենք. Վարչապետը կրկին անդրադարձավ անարդյունավետ աշխատող պետական ընկերություններին

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվեց` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների ղեկավարների գործունեության վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները: «Հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց մենք երեկ ամփոփել ենք եղած առաջարկությունները, դրանց ավելացրել ենք մեր առաջարկությունները, որտեղ ձեր հարցերի պատասխաններն ամբողջությամբ ընդգրկված են», – պատասխանեց Մարկոսյանը։

Վարչապետը նշեց, որ գալիք շաբաթ անցկացվելու է հանձնարարականի կատարման վերաբերյալ խորհրդակցություն: «Այն, ինչն անհույս է, վերացնում ենք: Այն, ինչ կարող է փոխվել, շանս ենք տալիս: Այլևս երկար-բարակ չենք անում, կտրուկ կտրելու ենք, այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչու ենք սուբսիդավորում, արդյունք չկա, անձնակազմ է պահում և այլն, կտրում ենք», – ընդգծեց Կարեն Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում