Բավարիայի վարչապետը հայտնել է Մերկելի՝ Մոսկվա այցի ամսաթիվը

Բավարիայի վարչապետը հայտնել է Մերկելի՝ Մոսկվա այցի ամսաթիվը

Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին: Նա հույս ունի հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Լենտա.ռու»-ին հայտարարել է, որ «այցը համաձայնեցված է եւ պատրաստվում է:

Ներկայում Զեեհոֆերը եռօրյա այցով գտնվում Է Մոսկվայում: Բավարիայի վարչապետը ժամանել է Գերմանիայի 60 քաղաքական գործիչներից եւ բիզնեսմեններից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ:

Ինչպես նշում է հրատարակությունը, հայտարարված այցի նպատակը կդառնա տնտեսական կապերի վերականգնումը, որոնք ընդհատվել են Եվրամիության հակառուսական պատժամիջոցներով, ինչպես նաեւ միջազգային ճգնաժամերի կարգավորման գործում Ռուսաստանի դերի քննարկումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում