Նիդերլանդները կորցրել է Թուրքիայի նման ընկերոջը. Էրդողան

Նիդերլանդները կորցրել է Թուրքիայի նման ընկերոջը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Մարք Ռութին` ասելով, թե Նիդերլանդները կորցրել է «Թուրքիան որպես ընկեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Հեյ, Ռութ, դու կարող ես ընտրություններում առաջինը լինել, սակայն իմացիր, որ Թուրքիայի նման ընկերոջը կորցրել ես: Դու կորցրել ես»,- հայտարարել է Էրդողանը:

Նա անդրադարձել է նաև Գերմանիային` մեղադրելով նրան Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին իրենց չհանձնելու մեջ: «Ես նրանց PKK 4 հազար 500 անդամի մասին տեղեկություն տվեցի: Դրանցից ոչ մեկի հետ կապված որևէ գործընթաց չեղավ»,– նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի մասին` ասելով, թե նա իր երկրում գաղտնի լրտեսություն է իրականացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում