Եգիպտոսը ՆԱՏՕ-ին առընթեր դիվանագիտական առաքելություն է հիմնել

Եգիպտոսը ՆԱՏՕ-ին առընթեր դիվանագիտական առաքելություն է հիմնել

Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:

Բացի այդ, հանրապետության ղեկավարի երկրորդ հրամանագրի համաձայն, «Բելգիայի Թագավորությունում Եգիպտոսի դեսպան Իհաբ Մուհամեդ Մուստաֆա Ֆաուզին նշանակվել է ՆԱՏՕ-ին առընթեր ներկայացուցիչ»:

Ինչպես հայտնել է MENA գործակալությունը, դաշինքին առընթեր առաքելությունը հանդես կգա որպես կապող օղակ երկրի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, ինչը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ամփոփելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ այս ներկայացուցչության հիմնումը «կամրապնդի ՆԱՏՕ-ի եւ Եգիպտոսի փոխգործակցությունն ու գործընկերությունը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում