Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել Պենտագոնի կարիքների համար

Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել Պենտագոնի կարիքների համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար: Այդ մասին ասված է 2018 թվական ֆինանսական տարվա ԱՄՆ-ի դաշնային բյուջեի նախագծում: Դրա հիմնական դրույթները Սպիտակ տան կողմից հրապարակվել են մարտի 16-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության նախարարության համար խնդրվում է 639 մլրդ դոլար, 52 մլրդ դոլարով ավելի 2017 թվականի մակարդակի համեմատությամբ»,- նշվում է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ «գերատեսչության բազային բյուջեն պլանավորվում է 574 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ անցյալ տարվա ցուցանիշներից 10 տոկոսով ավելի»: Եվս 65 մլրդ դոլար պահանջվում է արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում