AM | RU
USD
EUR
RUB

Հայտնի են «Լավագույն կին գործարար 2017»-ի մրցանակակիրները

ՀՀ վարչապետի 2017թ. «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մրցանակներ է հանձնել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ առավել աչքի ընկած կին գործարարներին: «Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք այսպես գեղեցիկ, եռանդով լեցուն և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք ներդնել բիզնեսում, սերմանեք ձեր շրջապատում: Բոլոր մեր քայլերն ուղղված են նրան, որ առավելագույնս զարգացնենք բիզնես միջավայրը»,-ողջույնի խոսքում նշեց վարչապետը:

Արդեն 6-րդ անգամ անցկացնող մրցանակաբաշխության կանոնադրության համաձայն` մրցանակներ են շնորհվում 6 անվանակարգերում, ընդ որում` յուրաքանչյուր անվանակարգում երկու հոգու` մեկը մայրաքաղաքից, մյուսը` մարզից:

«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արաքսյա Մարտիրոսյանը և Իրինա Չիբուխչյանը, «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում` Զարուհի Մուրադյանը և Մարգուշ Մուրադյանը: «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում մրցանակներ ստացան Իրինա Սարիբեկյանը և Նելլի Պողոսյանը, «Լավագույն սկսնակ կին գործարար»-ի հաղթողները Հասմիկ Հարությունյանը և Նելլի Ամիրխանյանն էին, իսկ լավագույն արտահանող կին գործարարներ ճանաչվեցին Մարիա Սոբոլևան և Նելլի Ներսիսյանը: Նշված անվանակարգերում հաղթողները խրախուսական շնորհակալագրեր ստացան ՀՀ վարչապետի կողմից:

Անցած տարի հիմք դրված ավանդույթի համաձայն` այս մրցանակաբաշխությանը ևս ՀՀ ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը հատուկ մրցանակներ հանձնեց արցախցի երկու կին գործարարների` Տաթևիկ Օդաբաշյանին ու Ռիտա Պետրոսյանին:
Հատկապես սկսնակ կին գործարարներին խրախուսելու և խոչընդոտներից չվախենալու համար իրենց գործում հաջողակ երեք կին գործարարներ կիսվեցին սեփական փորձով: «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր Արմինե Խաչատրյանը, ով ընդամենը 24 տարեկան էր, երբ հիմնեց սեփական բիզնեսը, գործընկերներին հորդորեց չամաչել հաճախորդի հետ շփվելուց, խոհանոցում աշխատողի հետ հավասար աշխատելուց, քանի որ հաջողության հասնելու համար պետք է տքնաջան աշխատել ու ոչ թե սահմանափակվել վերահսկելով: Բիզնեսը սկսելով ընդամենը 200 ԱՄՆ դոլարով և մեկ աշխատողով, երիտասարդ կին գործարարի ընկերությունն այսօր ոլորտի առաջատարներից է:

Հաջողակ բիզնես ունենալու համար «Ինգրեդիենտ» սրճարանի հիմնադիր Վարդանուշ Պետրոսյանն էլ գործընկերներին խորհուրդ տվեց հավատալ սեփական ուժերին ու ռիսկի դիմել: Մասնագիտությամբ դիետոլոգ Վարդանուշի բիզնես կենսագրությունն անմիջական կապ ունի մասնագիտության հետ: Սննդի ոլորտում ցանկանալով ներդնել նոր մշակույթ` Վարդանուշը 5 տարի առաջ հիմնեց սննդի առաքման ծառայություն, որը սակայն տարբերվում էր ոլորտի մյուս ներկայացուցիչներից` առաջարկվող բացառապես առողջ սնունդով: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով հիմնական հաճախորդների շրջանակ` Վարդանուշը բացեց «Ինգրեդիենտ» սրճարանը: Վերջինը բացի սրճարանից, դարձավ նաև առողջ սննդի հարթակ:

Փորձի փոխանակումից, միմյանց հետ ծանոթանալուց բացի մրցանակաբաշխությունը կին գործարարներին հնարավորություն տվեց նաև ներկայացնելու սեփական արտադրանքը կամ ծառայությունը:

Նշենք, որ ՀՀ ՓՄՁ կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: Այս տարի մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է Ասիական զարգացման բանկը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը վստահ է, որ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու Արցախցի երեք մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն ՀՀ-ում անցումային ժամանակահատվածում կապահովվի միջազգային պայմանագրերի իրավական կարգավորումը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Պուտինը պահանջել է արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները ՀՀ ՊՆ-ում քննարկել են զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման աշխատանքները Կառավարության կառուցվածքը փոխվում է. նախարարների թիվը կլինի 18 Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է մայիսի 30-ին գումարել արտահերթ նիստ Գործադիրը արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել Գրոհայինները գնդակոծել են Դամակոսը, Դեյր-էզ-Զորը և Դերաան Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան. Շարմազանով Մեկ տարում 15 հազարով ավելացել է Հայաստանի թանգարանների այցելուների թիվը Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Իրանի Նախագահ Հասան Ռուհանիին Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը նոր է սկսվում. Արմեն Մանվելյան Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Նորվեգական խորհուրդը գնահատել է աշխարհում փախստականների հետ կապված իրադրությունը ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին հաղորդում է ստացվել Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ խնդիրը. ՀՀ փոխնախարարի արձագանքը Ադրբեջանի ԱԺ նախագահին Մակրոնը մայիսի 29-ին Պուտինի կընդունի Փարիզում Վանաձորում հայ-վրացական համագործակցության հետագա խորացմանը թեմայով քննարկում է անցկացվել Իրանագետը Հայաստանի համար շահեկան է համարում Հասան Ռոուհանիի վերընտրվելը Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում ռիսկի տակ կհայտնվի այդ երկրի նավթագազային համակարգը. Արմեն Մանվելյան Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին Թրամփը ժամանել է Իսրայել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին Աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով Հայաստանը առաջատար երկրների ցանկում է Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan