Ադամ Շիֆը կոչ է արել Կոնգրեսի ենթահանձնաժողովին ավելացնել Հայաստանին ու Արցախին տրվող օժանդակությունը

Ադամ Շիֆը կոչ է արել Կոնգրեսի ենթահանձնաժողովին ավելացնել Հայաստանին ու Արցախին տրվող օժանդակությունը

Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանում փախստականների ընդունմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանը:

«Կոչ եմ անում նաև առաջնահերթություն համարել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու զարգացումը, որն Ադրբեջանի կողմից անմիջական սպառնալիքի տակ է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Շիֆը:

Դեմոկրատ կոնգրեսականը կոչ է անում օժանդակել նաև հումանիտար գործունեությանը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես ականզերծման մասով, որն արդեն իսկ իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Կոչ եմ անում ենթահանձնաժողովին նաև աջակցել մոնիթորինգային տեխնոլոգիաների ներդրմանը շփման գծի երկայնքով, ինչը ըստ իս, կարող է օգնել կանխելու ադրբեջանական սադրանքները, որոնք կարող են հեշտությամբ վերաճել ավելի լայն հակամարտության: Կոչ եմ անում նաև աջակցել Հայաստանի զարգացմանը, որը մեզ համար կարևոր գործընկեր է տարածաշր ջանում, ով խաղաղապահ առաքելություններ է իրականացնում աշխարհում և փախստականներ է ընդունում Սիրիայից և Իրաքից»,– ամփոփել է կոնգրեսական Շիֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում